«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թուրքմենստանում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։
Տեղեկության համաձայն՝ «Խաղաղության և վստահության միջազգային տարվան» նվիրված միջազգային ֆորումի շրջանակներում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա քաղաքական ու տնտեսական կապերը և տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը։
Իրակլի Կոբախիձեն Ղազախստանի նախագահի հետ զրույցի ընթացքում հաստատել է երկկողմ հարաբերությունները հետագա խորացման իր պատրաստակամությունը։
«Մենք հատուկ նշանակություն ենք տալիս տարածաշրջանի երկրների միջև համագործակցությանը։ Տնտեսական համագործակցությունը նույնպես առանձնահատուկ նշանակություն ունի։ Մեր երկրների միջև սերտ հարաբերությունները մեծ ներուժ ունեն, և մեր շահերից է բխում առկա մեծ ներուժի առավելագույնս օգտագործումը։ Այս հարցին հատուկ ուշադրություն է դարձվում, և դա կարտացոլվի նաև մեր երկրների միջև հաստատված համագործակցության մեջ», — ասել է Կոբախիձեն։
Հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահն ընդգծել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։