«Վրացական երազանք»-ի վարչապետ և նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին։
Իրակլի Կոբախիձեի մամուլի ծառայության հաղորդմամբ, դեսպանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների միջև հարաբերությունների դրական դինամիկային և համագործակցության ապագա հեռանկարներին։
Ծառայության մատուցմամբ՝ քննարկվել են մի շարք ոլորտներում վրաց-հունգարական գործընկերության հարցեր։
«Հանդիպման ընթացքում ընդգծվել են Վրաստանի և Հունգարիայի միջև սերտ բարեկամական հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը։ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Հունգարիայի դեսպանին Հունգարիայի կողմից Վրաստանին ցուցաբերվող ամուր աջակցության համար», — ասված է հաղորդագրության մեջ։