Իսրայելի ազգային անվտանգության նախարարը ժամանել է Վրաստան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար, քաղաքական գործիչ Իտամար Բեն-Գվիրը ժամանել է Վրաստան։

Otzma Yehudit կուսակցության առաջնորդ Բեն-Գվիրը, որը Իսրայելի կառավարության ամենավիճահարույց դեմքերից մեկն է, հանդիպումներ է ունեցել «Վրացական երազանք»-ի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի հետ։

Սա Իսրայելի պաշտոնյայի առաջին այցն է Վրաստան՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկչական հարձակումից և Գազայում նոր պատերազմից ի վեր։

Մինչ այժմ (ժամը 14:30-ի դրությամբ) միայն Ներքին գործերի նախարարությունն է հաղորդագրություն հրապարակել նրա Վրաստան այցի մասին։

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Իտամար Բեն-Գվիրը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան պատվիրակության ուղեկցությամբ։