Հաջողակ մարզիկները բուհ կնդունվեն առանց միասնական ազգային քննությունների

Վրաստանում այսօրվանից ուժի մեջ է մտնում նոր օրինագիծ՝ ըստ որի հաջողակ մարզիկները կնդունվեն Վրաստանի սպորտի և ֆիզիկական կրթության պետական համալսարան՝ առանց միասնական ազգային քննություններին մասնակցելու։

Խոսքը վերաբերում է այն մարզիկներին ովքեր հաղթող են ճանաչվել օլիմպիական կամ պարալիմպիկ խաղերում, շախմատիստներին, ովքեր հաղթել են շախմատի օլիմպիադաներում՝ դառնալով ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալակիր։

Առանց միասնական ազգային քննությունների բուհ ընդունվել ցանկացողները պետք է դիմում ներկայացնեն համապատասխան համալսարանին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, միջնակարգ կրթությունը հաստատող վկայական և օլիմպիական կամ պարալիմպիկ խաղերի կամ օլիմպիադայի հաղթողի վկայական։