Իվանիշվիլիի «Պանորամա Թբիլիսի» շինհրապարակից 3 բանվոր է ընկել

Վրաստանի Առողջապահության նախարարության Աշխատանքի տեսչության ա\խատակիցները «Պանորամա Թբիլիսիի» շինարարական տարածքում են գտնվում:

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի բազմապրոֆիլ «Պանորամա Թբիլիսի» նախագծի շինարարական աշխատանքներն իրականացնելիս մի քանի ժամ առաջ 3 բանվոր է ընկել: Երեքն էլ վիրավոր են, այս պահին գտնվում են հիվանդանոցում:

Տարածքի անվտանգությունն ուսումնասիրելու նպատակով դեպքի վայր ժամանած նախարարության տեսուչներին թույլ չեն տվել մուտք  գործել տարածք, ինչի պատճառով հավաքված քաղաքացիների և շինհրապարակի անվտանգության աշխատակիցների միջև առճակատում է տեղի ունեցել:

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամի կողմից ֆինանսավորվող « Պանորամա Թբիլիսի» նախագիծը բազմիցս է դարձել բնապահպանների ու երկրի բազմաթիվ քաղաքացիներ բողոքի պատճառը։