Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն Թբիլիսիի, Քվեմո Քարթլիի, Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթի շրջանային դատախազությունների աշխատակիցներին ներկայացրել է նոր ղեկավարներին։
Դատախազությունում կատարված կադրային փոփոխությունների արդյունքում Թբիլիսիի դատախազ է նշանակվել Գիորգի Միքաիան։ Նախկինում Միքաիան աշխատել է որպես Արևմտյան Վրաստանի շրջանային դատախազ։
Նշենք, որ գլխավոր դատախազ դառնալուց առաջ Գիորգի Գվարակիձեն Թբիլիսիի դատախազն էր։
Քվեմո Քարթլիի շրջանային դատախազ է նշանակվել Դավիթ Չխարտիշվիլին, որը նախկինում զբաղեցնում էր Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի շրջանային դատախազի պաշտոնը։
Լևան Գեգեճկորին նշանակվել է Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի շրջանային դատախազ։ Նախկինում նա զբաղեցրել է դատավարական կառավարման և օպերատիվ-հետախուզական գործունեության վերահսկողության վարչության պետի պաշտոնը Վրաստանի գլխավոր դատախազության տարբեր գերատեսչություններում, այդ թվում՝ Պետական անվտանգության ծառայությունում և Սահմանային ոստիկանությունում։
«Կադրային փոփոխությունները ծառայում են Վրաստանի դատախազության արդյունավետության բարձրացմանը և հետագա ամրապնդմանը», — նշել է գլխավոր դատախազը։