Կապրովանիում երկու քաղաքացի է խորտակվել

Կապրովանիի ափերի մոտ, որը գտնվում է Ուրեկիի և Շեկվեթիլիի միջև, երկու քաղաքացի է խորտակվել, որոնցից մեկն անչափահաս է: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

Հաղորդվում է, որ փրկարարները ջրից երկու քաղաքացուն գտել են անգիտակից վիճակում և առաջին օգնություն ցուցաբերել, սակայն, նրանց փրկել չի հաջողվել: