Կարևորում եմ, որ ժողովրդին տվել եմ ընտրության հնարավորություն. Ուսուփաշվիլին մասնակցեց քվեարկությանը

«Կառուցման շարժում» կուսակցության հիմնադիր, նախագահի թեկնածու Դավիթ Ուսուփաշվիլին քվեարկեց Թբիլիսիի թիվ 54 ընտրատեղամասում: 

«Շատ ուրախ եմ, որ ժողովրդին տվել եմ ընտրության հնարավորություն,  անչափ կարևոր է, որ ժողովուրդն ընտրություն ունի, և ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, այն էլ շատ շուտով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, նախկին հանրապետական Դավիթ Ուսուփաշվիլին: