Թբիլիսիի քաղաքային դատարանը պետական ներկայացուցչի (չի նշվում անունը) տեղակալ Գիորգի Կապանաձեին դատապարտել է ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով։
Գիորգի Կապանաձեն, որը Դուշեթիի, Թիանեթիի, Մցխեթայի և Կազբեգիի մունիցիպալիտետներում զբաղեցնում էր պետական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը, ձերբակալվել է սեպտեմբերի 5-ին։ Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ օտարերկրյա քաղաքացուն նա խոստացել է փոխել գյուղատնտեսական հողերի կարգավիճակը 400 հազար դոլարի դիմաց։ Գործակալության տվյալներով՝ նրան նախապես տրվել է գումարի մի մասը՝ 80 հազար դոլար։
«Ընդգծենք, որ հետաքննության շրջանակներում, դատարանի որոշման հիման վրա, իրականացվել են գաղտնի քննչական գործողություններ, որոնց արդյունքում ձեռք են բերվել վերոնշյալ հանցավոր արարքի կատարման աուդիո/տեսաապացույցներ», — նշված է հաղորդագրության մեջ։
Կապանաձեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի երրորդ մասի ենթակետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով, որը պատժվում է 11-ից 15 տարի ազատազրկմամբ։