Կախա Կալաձեն առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն պաշտոնապես առաջադրել է Կախա Կալաձեին որպես կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու։ Սա նրա երրորդ առաջադրումն է այս պաշտոնում։

Նրա կարգախոսն է. «Խաղաղություն Վրաստանին, ավելի շատ բարիք Թբիլիսիին»։

Միջոցառմանը ներկա է եղել կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ Կալաձեն և Կոբախիձեն շնորհակալություն են հայտնել նրան։

Կալաձեի թեկնածությունն առաջադրելիս Իրակլի Կոբախիձեն նրան անվանել է «իսկական չեմպիոն»։

«Այսօր մենք կարող էինք Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու առաջադրել պարզապես լավ քաղաքական գործչի, պարզապես լավ ղեկավարի կամ պարզապես լավ հայրենասերի, բայց այսօր մենք ձեզ ներկայացնում ենք իսկական չեմպիոնի՝ որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու», — ասել է նա։