Կազմակերպությունները` «Ընդհանուր դատարանների մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին

9 քաղաքացիական կազմակերպություն արձագանքել է «Վրացական երազանք-ի նախաձեռնած «Ընդհանուր դատարանների մասին» օրենքում կատարված փոփոխություններին։

Նրանց խոսքով՝ փոփոխությունները վերադառնում են 2007-2013 թվականների միջև գործող պրակտիկային և գործնականում ամբողջությամբ արգելում են հանրությանը դատական ​​​​գործընթացների վերաբերյալ փաստաթղթավորված տեղեկատվության տրամադրումը։

Կազմակերպությունները գրել են, որ այս փոփոխությունները մեծացնում են համակարգում իշխանության կոնսոլիդացիայի աստիճանը, նաև դատական ​​համակարգը փակում են հանրության և լրատվամիջոցների առաջ։

Հայտարարությունը տարածել են հետևյալ կազմակերպությունները`

  • Ազատության զարգացման ինստիտուտ
  • Սոցիալական արդարադատության կենտրոն
  • Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա
  • Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն
  • Քաղաքացիական հասարակության հիմնադրամ
  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան
  • Իրավունքներ Վրաստան
  • Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերություն
  • Մարդու իրավունքների կենտրոն