ԿԸՀ-ն արխիվի կառուցման համար 11 մլն լարի կծախսի

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Թբիլիսիի Աղմաշենեբելիի նրբանցքում արխիվային ենթակառուցվածքների ստեղծման համար 11 մլն 387 հազար լարի կծախսի, գրում է batumelebi.netgazeti.ge լրատվականը:

Տեղեկության համաձայն, շենքը երկհարկանի է լինելու, շինարարությունը պետք է ավարտվի մինչև 2024 թվականի օգոստոսի 26-ը։

Մրցույթի հաղթողը պետք է մանրամասն նախագիծ ներկայացնի երեք փուլով: Առաջին փուլը՝ պայմանագիրը կնքելուց հետո 15 օրվա ընթացքում, երկրորդ փուլը՝ առաջին փուլն անցնելուց հետո 30 օրվա ընթացքում, երրորդ փուլը՝ երկրորդ փուլի ավարտից հետո 30 օրվա ընթացքում, նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթերի վերջնական տարբերակի մշակումից հետո, մատակարարը պետք է ներկայացնի ամբողջական փորձագիտական ​​փաստաթղթեր և համապատասխան փորձագիտական ​​եզրակացությունները:

Մրցույթի առաջարկների ընդունումը կսկսվի 2023 թվականի դեկտեմբերի 3-ին և կավարտվի դեկտեմբերի 8-ին։