Կես մլն լարի խաղատներին՝ Գորիի բյուջեից

Վրաստանի պետական ​​աուդիտը պարզել է, որ երկու տարվա ընթացքում Գորիի բյուջեից ահռելի գումարներ են փոխանցվել խաղային հաշիվներին։ Հափշտակվել է 500 հազար լարի (164 հազար դոլար)։

Քաղաքացիական ակտիվիստ Զուրաբ Նադիրաձեի խոսքով՝ այս ապօրինի գործարքները տեղի են ունեցել Գորիի մշակույթի և զբոսաշրջության գործակալությունում։ Գումարները անօրեն կերպով փոխանցել է Գորիի մշակույթի և զբոսաշրջության գործակալության հաշվապահը։