«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբա տոնի կապակցությամբ ներում է շնորհել 49 մարդու։
«Վրաստանի նախագահի Սահմանադրությամբ իրեն տրված բացառիկ լիազորությունների կիրառումը հիմնված է մարդասիրության և պետական շահի սկզբունքի վրա», — ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, երեկ վրաց Ուղղափառ եկեղեցին նշել է Սուրբ Գիորգիի տոնը՝ «Գիորգոբան»։ Այս կապակցությամբ եկեղեցիներում կատարվել են տոնական ծիսակարգեր։