NAEC-ն օմբուդսմենի հանձնարարականի կատարման իրավական հիմք չունի

Քննությունների և գնահատման ազգային կենտրոնն (NAEC) արձագանքել է դիմորդներից մեկի լրացուցիչ քննություն անցկացնելու վերաբերյալ հանրային պաշտպանի հայտարարությանը` պնդելով, որ օմբուդսմենի հանձնարարականը կատարելու իրավական հիմք չունի։ Այս տեղեկությունն օգոստոսի 16-ին տարածել է Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը:

Կենտրոնից հայտնում են, որ լրացուցիչ նիստեր նշանակելու հարցում Կենտրոնը գործել է օրենսդրության լիարժեք պահպանմամբ։

Հիշեցնենք, որ Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին անօրինական է համարել դիմորդներից մեկին լրացուցիչ քննության հնարավորություն չտալու մասին Գնահատման և քննության ազգային կենտրոնի որոշումը:

Օգոստոսի 16-ին օմբուդսմենը հանձնարարականով դիմել է NAEC-ին՝ խնդրելով անհապաղ նշանակել պատմության լրացուցիչ քննություն՝ ապահովելու համար դիմորդի բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը։

Հիշեցնենք. օրեր առաջ հայտնի դարձավ, որ քննվողներից մեկն առողջական խնդրի պատճառով չէր կարողացել մասնակցել միասնական ազգային քննություններին: Վերջինս դիմել էր դատարան՝ NAEC-ից հավելյալ քննության թույլտվության պահանջով: Չնայած դատարանի դրական որոշմանը, NAEC-ը մերժել էր դիմորդին: NAEC-ի որոշումից հետո հիշյալ դիմորդի ծնողը հացադուլ էր սկսել։