Երեկ Թբիլիսիի մետրոպոլիտենի Սաբուրթալոյի գծի երթևեկությունը խափանվել է առնվազն 20 րոպե։ Պատճառը մի քաղաքացի էր, որ «Պետական համալսարան» կայարանում թռել է ռելսերի վրա և վազել դեպի թունել:
«Մթավարի»-ին տրանսպորտային ծառայությունից հայտնել են, որ հոսանքն անմիջապես անջատել են և տղամարդուն անվնաս հանել թունելից։
Դրանից հետո Սաբուրթալոյի գծի երթևեկությունը վերականգնվել է։