Չնայած այն հանգամանքին, որ ընդդիմության մի մասը բոյկոտում է առաջիկա տեղական ինքնակառավարման ընտրությունները, մայրաքաղաքի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն ունի երկու ընդդիմադիր մրցակից` «Լելո» և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունների միասնական թեկնածու Իրակլի Կուպրաձեն և «Գիրչի» կուսակցության առաջնորդ Իագո Խվիչիան։
Նրանց գույքային հայտարարագրերը ներկայացրել է BusinessPressNews-ը:
Իրակլի Կուպրաձե («Լելո», «Գախարիան Վրաստանի համար»)
2023 թ․ գնել է բնակելի տուն Թբիլիսիում՝ 161 հազար 886 լարիով։ Ford Fusion ավտոմեքենա (գնված 2022 թ․, $4000) և Mitsubishi Outlander (գնված 2024 թ․, $5000) ունի։ Հայտարարագրի պահին բանկային հաշիվներում ուներ 263 լարի։ 2024 թ․ որպես «Լելո»-ի գլխավոր քարտուղար ստացել է 31 հազար 937 լարի աշխատավարձ։ Գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր, սակայն եկամուտ չի արձանագրվել։ Ունի 256 հազար լարի բանկային վարկ։ Ընդհանուր առմամբ նվիրաբերել է 45 հազար 500 լարի։
Իագո Խվիչիա («Գիրչի»)
Ունի երկու բնակարան Թբիլիսիում, որոնցից մեկը՝ 50% բաժնեմասով։ Երկրորդը գնվել է $72 հազարով։ 2500 քմ հող ունի Մարտվիլիում (ժառանգությամբ) և Mercedes E դասի ավտոմեքենա` գնված $8500-ով։ Հայտարարագրի պահին բանկային հաշիվներում ուներ 500 լարի։ 2024 թ․, որպես խորհրդարանի անդամ, ստացել է 49 հազար 247 լարի աշխատավարձ։
Հիշեցնենք, որ տեղական ինքնակառավարման ընտրությունները կընթանան հոկտեմբերի 4-ին։