Լարին արժեզրկվել է

Լարին ներկայիս արժութային աճուրդի ժամանակ դոլարի նկամամբ արժեզրկվել է  1.7 թեթրիով, նոր փոխարժեքը կազմում է 2.4371 լարի: Եվրոյի նկատմամբ լարին արժեզրկվել է  2.1 թեթրիով: Այսպիսով` 1 եվրոի արժեքը  2.70 լարի է:
Լարիի փոփոխականության վերաբերյալ հայտարարություն է արել Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին: Վերջինիս պնդմամբ՝ երկրում առկա մակրոտնտեսական գործոնները կատարելագործվել են, ինչի հետևանքով լարիի հետագա արժեզրկում չի սպասվում:
«Ցանկանում եմ վստահորեն ասել, որ մակրոտնտեսական պարամետրերը փոփոխության չեն ենթարկվել, հակառակը, կատարելագործվել են: Ներկրումը նվազել է, ինչը շատ կարևոր է:  Բացի ամեն ինչից, կառավարությունը դրական փոփոխություններ է պատրաստում լարիի հետ կապված. դեկտեմբերին «Ասիական զարգացման բանկը»  միջոցներ է փոխանցելու: Կարծում եմ, որ այս ամեն ինչը ժամանակավոր է»,- հայտարարել է Խադուրին:
«Tabula.ge»-ի փոխանցմամբ՝ 2016 թվականին լարիի կայունության գագաթնակետը եղել է հունիսի 10-ին, այդ ժամանակ 1 դոլարի գինը կազմել է 2.127 լարի:

Թողնել պատասխան