Երեկվա օրը համառոտ. հունիսի 5

Թբիլիսիի քաղաքային դատարանում տարհանում է հայտարարվել: Ըստ տեղեկությունների՝ առնվազն մի քանի դատական գործընթաց հետաձգվել է:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, երկրում աղքատությունը կրճատվել է և հասել պատմական նվազագույնի։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում հայտարարել է՝ կառավարության որոշմամբ, 154 նոր 8 մետրանոց Isuzu մակնիշի ժամանակակից ավտոբուսներ ձեռք կբերվեն, որոնք կսպասարկեն մարզերում բնակվող բնակչությանը:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, կառավարությունը դիտարկում է նախկին Վազիանիի օդանավակայանի տեղում նոր օդանավակայան կառուցելու հնարավորությունը։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի 1-ին եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, բիզնես հատվածի շրջանառության ծավալն աճել է 14,4 տոկոսով և կազմել 44,1 մլրդ լարի։

2023 թվականի 4 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մայրաքաղաք Թբիլիսիում ավտոմեքենաների կայանման համար նախատեսված տուգանքների չափն աճել է գրեթե 269 տոկոսով կամ գրեթե 4 անգամ։

Բաթումիի ռեստորաններից մեկի՝ «Ռետրո» ռեստորանի սեփականատեր Թեիմուրազ Վարշանիձեին ոստիկանությունը ձերբակալել է բռնություն գործադրելու մեղադրանքով։

Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ պաստառների վրայի գրառումների պատճառով ակտիվիստներին բերման ենթարկելու փաստով դեռ քննություն չի սկսել։

Վրաստանի կառավարության ծրագրի կատարման հաշվետվության համաձայն, 2023 թվականին տնտեսական աճի ուղղությամբ դրական միտումները շարունակվել են: Ըստ կառավարության նախնական գնահատականների՝ 2023 թվականի առաջին եռամսյակում տնտեսական աճի միջին ցուցանիշը կազմել է 7,2 տոկոս։

Վրաստանի կառավարության ծրագրի առաջընթացի մասին տարեկան զեկույցում, որն ընդգրկում է 2022 թվականի հունիսից մինչև 2023 թվականի մայիս ընկած ժամանակահատվածը, նշվում է՝ ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը դինամիկ էր զարգանում:

Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է միանման, G դասի ռուսական համարանիշերով մեքենաների շարասյուն, որը տեսագրվել է Նատախտարի գյուղի մոտ։ Ավելի ուշ հրապարակվել է լուսանկար, որտեղ նույն մեքենաներն արդեն կայանված են Բաթումիում։

Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան 2022-2023 թվականների A սերիայի վերջին տուրի հանդիպումից առաջ արժանացել է մրցաշրջանի լավագույն խաղացող մրցանակին։

Վրաստանի խորհրդարանի նախագահի հրավերով հունիսի 5-6-ը Վրաստան կայցելեն  Սլովակիայի, Ավստրիայի և Չեխիայի խորհրդարանների նախագահները։