Կայանման համար նախատեսված տուգանքների չափն աճել է

2023 թվականի 4 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մայրաքաղաք Թբիլիսիում ավտոմեքենաների կայանման համար նախատեսված տուգանքների չափն աճել է գրեթե 269 տոկոսով կամ գրեթե 4 անգամ։

Մասնավորապես, Վրաստանի միասնական բյուջեի մուտքերի համաձայն, 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին մայրաքաղաքում կայանման կանոնների խախտման համար կիրառված տուգանքներից բյուջե է մուտքագրվել 4,801 մլն լարի:

Ի դեպ, ավտոմեքենաների կայանման կանոնների խախտման համար տուգանքները նախորդ տարվա աշնանից ավելացել են, հետևաբար` նշված աճը մասամբ պայմանավորված է այս փոփոխությամբ։