Բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալել են ռեստորանի սեփականատիրոջը

Բաթումիի ռեստորաններից մեկի՝ «Ռետրո» ռեստորանի սեփականատեր Թեիմուրազ Վարշանիձեին ոստիկանությունը ձերբակալել է բռնություն գործադրելու մեղադրանքով։

Ոստիկանությունը երեկ՝ հունիսի 4-ին, Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով հետաքննություն է սկսել սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հիման վրա:

Ըստ տեսանյութի` հունիսի 3-ին Բաթումիի «Ռետրո» ռեստորանի սեփականատերը ծեծի է ենթարկել մատուցողին: «Ռետրո»-ի աշխատակիցներից մեկը երեկ batumelebi-ին է տրամադրել բռնության կադրերը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ռեստորանի տերը բռնում մատուցողի ձեռքից ու շպրտում դուրս, որից հետո ճիչ է լսվում: «Ռետրո»-ի աշխատակցի խոսքով, Վարշանիձեն փողոցում շարունակել է ծեծել մատուցողին։

Ուշագրավ է, որ ​​Վարշանիձեն եթե մեղավոր ճանաչվի, ապա վերջինիս սպառնում է տնային կալանք 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով կամ ազատազրկում՝ մինչև 1 տարի ժամկետով, զենքի հետ կապված իրավունքների սահմանափակմամբ կամ առանց դրա։