Նոր օրինագիծ վարորդական իրավունք ստանալու կարգի վերաբերյալ. Ի՞նչ փոփոխություններ են սպասվում

Վրաստանի խորհրդարանը առաջիկա օրերին կքննարկի վարորդական իրավունք ստանալու կարգի փոփոխման մասին նոր օրինագիծ, որի համաձայն՝ փոփոխություններ են մտնում «Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքում, ինչը ենթադրում է տրանսպորտային միջոցը վարելու իրավունք ստանալու համար գործնական քննության երկրորդ փուլի սահմանում: 

Օրինագծով կսահմանվի հատուկ երթուղի, որտեղ կանցկացվի տրանսպորտային միջոցի վարորդական իրավունք ստանալու համար գործնական քննության երկրորդ փուլը:

Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ «A1» ենթակատեգորիայի և «B» կատեգորիայի համար վարորդական իրավունք ստանալու նվազագույն տարիքային շեմը սահմանվում է 18 տարեկանը, նախկին 17-ի փոխարեն:

Օրենքի նախագիծը նախատեսում է նաև վարորդական իրավունքի քննության երկրորդ փուլի ընթացքում թույլ տված որոշակի իրավախախտումների համար անձի ազատում վարչական պատասխանատվությունից: