Ձայն տվեցի երկրի ժողովրդավարությանն ու կայունությանը. Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն իր ընտրությունն է կատարել Վակե թաղամասի թիվ 53 ընտրատեղամասում: Կոբախիձեն ընտրատեղամաս է գնացել երեխաների հետ:

Ըստ Կոբախիձեի, ինքը քվեարկել է երկրի ժողովրդավարության, զարգացման և կայուն ապագայի համար:

«Մենք այս ընտրություններում տեսնում են, թե որտեղ է Խորհրդային Միությունը և որտեղ Եվրոպան: Մենք պետք է ընտրություն կատարենք Եվրոպայի օգտին, որովհետև դա մեր պատմական ընտրությունն է», — ասել է Կոբախիձեն: