Մարզերը կապահովվեն 8 մետրանոց ավտոբուսներով. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում հայտարարել է՝ կառավարության որոշմամբ, 154 նոր 8 մետրանոց Isuzu մակնիշի ժամանակակից ավտոբուսներ ձեռք կբերվեն, որոնք կսպասարկեն մարզերում բնակվող բնակչությանը:

«Եվս մեկ կարևոր դրական նորություն եմ ուզում հայտնել մեր բնակչությանը, հատկապես մարզերում ապրող մեր ժողովրդին…

Տարիների ընթացքում, ինչպես գիտեք, առկա ներքաղաքային փոխադրումները խնդիրներ են ստեղծել, և այդ գործընթացը շարունակական է։ Մենք պատրաստվում ենք լրացուցիչ ավտոբուսներ գնել, որպեսզի մեր ժողովրդի ճանապարհորդությունն էլ ավելի հարմարավետ դառնա»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ըստ վարչապետի՝ ավտոբուսները եվրո 5 ստանդարտի են, և դրանք գնելու համար կառավարությունը կվճարի 53 մլն լարի: Վարչապետի խոսքով, նոր ավտոբուսներն էլ ավելի հարմարավետ կդարձնեն փոխադրումները։