Նախագահականում անընդունելի են համարում երկրի ղեկավարի ընտրության կարգի փոփոխությունը

«Վրացական երազանքի» ներկայացուցչների կողմից` նախագահի ընտրության կարգի  փոփոխման վերաբերյալ հայտարարություններն անընդունելի են  նախագահի խորհրդական Փիքրիա Չիխրաձեի համար: Հիշեցնեք, որ ընտրությունների ավարտից հետո, «Վրացական երազանքի» որոշ անդամներ հայտարարեցին, թե նախագահին պետք է ընտրի խորհրդարանը:
Չիխրաձեն «Ռուսթավի 2»-ի եթերում հայտարարել է, որ երկրին անհարաժեշտ է ինստիտուտ և դեմք, որ  չեզոք  կլինի և հավասարակշռության մեջ կպահի քաղաքական զարգացումները:
Չիխրաձեն կարծում է, որ իշխող թիմի անդամների, այդ թվում նաև Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից հնչեցված՝ նախագահի ընտրակարգի փոփոխության մասին հայտարարությունները սուբյեկտիվ հեռանկարներ են:
Չիխարաձեն խոսել է նաև սահմանադրական մեծամասնության մասին և հիշեցրել Վրաստանի նորագույն պատմությունը:
«Պատմությունը ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունների տեսանկյունից վատ իրավիճակ ունենք: Իշխող ուժը մշտապես  փորձել է այնպիսի փոփոխություններ անել, որոնք պետք են իրեն: Եթե մենք հիմա խոսում ենք սահմանադրական նոր փոփոխությունների մասին, ապա դրանք պետք է ծառայեն երկրի ժողովրդավարությանը»,- հայտարարել է Չիխրաձեն:

Թողնել պատասխան