Թբիլիսիի բնակիչների մեծ մասը մեքենա ունի

Մեծ թվով մեքենաների առկայությամբ աչքի են ընկնում Թբիլիսիի Վակե և Սաբուրթալո թաղամասերը։ Այս մասին ասվում է  Ասիական զարգացման բանկի (ADB) և ֆրանսիական SYSTRA ընկերության աջակցությամբ Թբիլիսիի քաղաքապետարանի իրականացրած հետազոտությունում։

Հետազոտության համաձայն, Սաբուրթալոյում ավտոմեքենա ունի բնակչության 72 տոկոսը, Վակեում՝ 70, Չուղուրեթիում՝ 60, Մթածմինդայում՝ 56, Գլդանիում`49, Դիդուբեում և Սամգորիքում`45, Իսանիում`42, Նաձալադևիում`38։

Թբիլիսիի կենտրոնական և էլիտար համարվող Վակե թաղամասում ընտանիքների 13 տոկոսը մեկից ավելի ավտոմեքենա ունի, իսկ արվարձանային Իսանիում՝ ընդամենը 5 տոկոսը:

Imedinews լրատվականը հիշեցնում է, որ մայրաքաղաքում վարորդական իրավունք ունի մոտ 357 հազար քաղաքացի, ինչը մայրաքաղաքի բնակչության մոտավորապես 32 տոկոսն է կազմում:

Թողնել պատասխան