Քաղաքային խորհուրդներում նոր պաշտոնների ստեղծման մասին փոփոխությունները հետ են կանչվել

«Վրացական երազանք»-ի խորհրդարանը հետ է կանչել անցյալ շաբաթ նախաձեռնված և արագացված քննարկման ներկայացված փոփոխությունները, որոնք նախատեսում էին նորընտիր քաղաքային խորհուրդներում նոր պաշտոնների ստեղծում: Օրենքի հետկանչի մասին գրել է IPN-ը։

Նախատեսվում էր փոփոխություններ մտցնել «Տեղական ինքնակառավարման օրենսգրքում», որի համաձայն՝ ինքնակառավարվող քաղաքներում քաղաքային խորհրդի նախագահը կունենար մեկ լրացուցիչ տեղակալ. երեքի փոխարեն՝ չորսը։ Նախագծով նաև ներդրվել էր քաղաքային հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։

Խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության կոմիտեի նախագահ Իրակլի Քադագիշվիլիի խոսքով՝ վերոնշյալ փոփոխությունները կմեծացնեն համայնքների ֆինանսական բեռը, ինչն այս փուլում նպատակահարմար չի համարվել։