Քննարկվել են ԿԳ ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի ղեկավար Գիվի Միքանաձեի հետ։ Այդ տեղեկությունը հրապարակել է Վրաստանում ՀՀ դեսպանության պաշտոնական էջը։

Հունվարի 17-ին կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա արդյունավետ համագործակցությանը և այն առավել ակտիվացնելու նպատակով երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների կողմից հնարավոր քայլերի իրականացմանը։

Տեղեկության համաձայն՝ քննարկվել է նաև հայ և վրաց երիտասարդների միջև կապերի սերտացման նպատակով համատեղ երիտասարդական ֆորումների և ճամբարների կազմակերպման հնարավորությունը։