Քութայիսիում մարդ է մահացել ավտովթարի հետևանքով

Քութայիսիում ավտովթարի հետևանքով մարդ է մահացել: Ըստ առկա տեղեկությունների՝ զոհը վրաերթի ենթարկված հետիոտն է եղել. նա տեղում մահացել է։

ՆԳՆ-ի տրամադրած տեղեկության համաձայն՝ հետաքննություն է սկսվել, դեպքի վայրում աշխատել են իրավապահները։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 10-ին։