Քվեմո Քարթլիի նահանգապետի առաջին տեղակալ Գիորգի Շինջիկաշվիլին հրաժարական է տվել։ Շինջիկաշվիլին հրաժարականի մասին գրել է սոցիալական ցանցում՝ նշելով, որ պաշտոնը թողնում է անձնական որոշման հիման վրա։
Շինջիկաշվիլին նշել է, որ ինքը շարունակելու է ծառայել երկրին և ազգին։
«Քվեմո Քարթլիի նահանգապետի առաջին տեղակալի պաշտոնում 4 տարի աշխատելուց հետո անձնական որոշմամբ թողնում եմ իմ պաշտոնը։ Ինչպես միշտ, ես շարունակելու եմ ծառայել երկրին և ազգին», — գրել է Գիորգի Շինջիկաշվիլին։
Նշենք, անցյալ տարվա հունիսին մի քանի հեռուստաալիքներ տեղեկություն էին տարածել, որ Շինջիկաշվիլին կոնֆլիկտային խնդիրներ ունի հատուկ հանձնարարությունների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլիի հետ։