Կոբախիձեն ևս մեկ տարով երկարաձգել է ԿԸՀ նախագահի պետպահպանությունը

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ տարով երկարաձգել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի պետական ​​պահպանությունը. հրամանագրի համաձայն՝ Գիորգի Կալանդարիշվիլիի պետական ​​պահպանությունը կշարունակվի մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

Փաստաթղթում նշված է, որ պահպանությունը կիրականացվի այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա։

Պահպանության գործընթացն ապահովում է Պետական ​​հատուկ պահպանության ծառայությունը (ՊՊԾ)՝ պետական ​​պահպանության չափանիշներին համապատասխան։