Կոբախիձեն հանդիպել է Բոտսվանայի նախագահին

«Վրացական երազանք»-ի  վարչապետ Իրակլի Կոբախիձեն Դուբայում, Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Բոտսվանայի Հանրապետության նախագահ Դումա Գիդեոն Բոկոյին։

Հանդիպման հիմնական թեմաներից մեկը եղել է Վրաստանից օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականությունը և այդ ուղղությամբ միջազգային աջակցության կարևորությունը։ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Բոտսվանայի նախագահին՝ ՄԱԿ-ում Վրաստանի նախաձեռնած բանաձևին աջակցելու համար, որը վերաբերում է ներքին տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակին։

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը։ Վարչապետը նշել է, որ Վրաստանը պատրաստ է Բոտսվանայի Հանրապետության հետ քննարկել տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումների փորձը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։