Կոբախիձեն մեղադրել է ԶԼՄ-ներին տնտեսական նախագծերի դեմ արշավի համար

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեղադրել է լրատվամիջոցներին տնտեսական նախագծերի դեմ համակարգված արշավի համար։

«Իմեդի» կառավարամետ հեռուստաընկերության լրագրողը Կոբախիձեին խնդրել է գնահատել «Իմեդի Կվիրիս»-ի «բացառիկ» հոդվածը արտասահմանյան լրատվամիջոցների ֆինանսավորման սխեմայի վերաբերյալ։

«Իմեդի Կվիրիս»-ի հոդվածում, առանց որևէ հիմնավորման կամ ապացույցի, պնդվում է, որ առցանց լրատվամիջոցները մեծ գումարներ են ստանում արտասահմանից և «համակարգված արշավ» են իրականացնում ներդրումային նախագծերի դեմ։

Կոբախիձեն ասել է, որ «նման արշավներ իրականացնում են «միանձնյա վերահսկվող» լրատվամիջոցները, որոնք ֆինանսավորվում են օտարերկրյա աղբյուրներից, և քաղաքական ուժերը, օրինակ` «Լելո»-ն, «Ալտ-Ինֆո»-ն, «Հայրենասերների դաշինք»-ը, «Միացյալ ազգային շարժում»-ը և այլն։