Կորոնավիրուսը Վրաստանում. 79 մահ՝ մեկ օրում

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 778 դեպք: Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում  կորոնավիրուսի հաստատված դեպքերը 549 811-ն են: 

Նախօրեին կատարվել է 43 741  թեստ, որից  31 605-ը՝ հակամարմինների, 12 136 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4 753 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է  493 414 մարդ:

Վարակից մահացել է ևս 79 մարդ, ընդհանուր՝ 7 408 :

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 10.92%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 10.26%, վերջին 7 օրվանը՝ 9.76%։