Կորոնավիրուսը Վրաստանում. դեկտեմբերի 6

Դեկտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4321 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 162 475 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4301 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 133 511 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր՝ 1 504:

Կարանտինային գոտում է գտնվում 1 282 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 897 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 969 պացիենտ: