Կորոնավիրուսը Վրաստանում. հունիսի 16-ի տվյալները

Վրաստանում հունիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է ևս 20 մարդ: Տվյալները հրապարակվել են stopcov.ge կայքում: Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 26-ից մինչև այսօր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 879, ապաքինվել` 724 մարդ:

Այս ընթացքում գրանցվել է 14 մահ:

Կարանտինային ռեժիմում է 2710, հատուկ վերահսկողության ներքո` 267 մարդ: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 քաղաքացի: