Կորոնավիրուսը Վրաստանում. հունիսի 30-ի տվյալները

Հունիսի 30-ի դրությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք, վիրուսից ապաքինվել է 3 մարդ:

Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 928, ապաքինվել` 794 մարդ:

Կարանտինային ռեժիմում է 2809, հատուկ վերահսկողության ներքո` 229 քաղաքացի: Մինչ այս պահն արձանագրվել է 15 մահ:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 մարդ: