Կորոնավիրուսը Վրաստանում. հունվարի 17-ի տվյալները

Հունվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 656 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 999 343-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 066 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 931 507 մարդ։

Վարակից մահացել է ևս 32 մարդ, ընդհանուր՝ 14 481:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 12.31 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.64 %, վերջին 7 օրվանը՝ 9.69 %: