Կորոնավիրուսի 506 նոր դեպք ու 11 մահ Վրաստանում

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների նոր թիվը` 506 (համեմատության համար` նախօրեին 777 նոր դեպք էր ու 9 մահ): 

Տվյալները ստացվել են նախօրեին արված 25 700 թեստի հիման վրա: Օրվա` դրականության ցուցանիշը 1,96% է, վերջին երկու շաբաթվանը` 2,16%: Հիվանդացածների ընդհանուր թիվը` 287 689 է: Վերջին օրվա վարակվածների գրեթե կեսը Թբիլիսիում են: Ամենաքիչ վարակվածներ կան Սամցխե-Ջավախքում` 3:

Եվս 11 մարդ է մահացել նախօրեին, ընդհանուր` 3 869:

Ապաքինվել է 342 մարդ, ընդհանուր` 276 426:

Ներկայումս 7 083 ակտիվ դեպք կա, մոտ 31%-ը հոսպիտալացված է: 370-ի վիճակը ծանր է, 76-ը շնչում է  արհեստական սարքով: