Վրաստանում առաջիկա օրերը կրիտիկական են լինելու. վարակաբան

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն գտնում է, որ վերջին օրերի վարակի թվերը հաշվի առնելով` առաջիկա օրերը լինելու են կրիտիկական։

Ըստ նրա` վարակի 3-րդ ալիքը մի շարք խնդիրներ է բերելու. ծանրաբեռնված առողջապահական սեկտորներ, սահմանափակումներ, տնտեսական ծանր վիճակ։ Մասնագետը հիշեցնում է` պատվաստումը վարակը կանգնեցնելու միակ միջոցն է, ու բնակչությունն այլընտրանք չունի:

Ապրիլի 10-ի տվյալով` Վրաստանում  18 287 մարդ է պատվաստվել։