Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում ըստ շրջանների. նոյեմբերի 19

Նոյեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 697 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 93 092 է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 409 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 73 877 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 753:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 1256
  • Աջարիա — 664
  • Իմերեթի — 538
  • Քվեմո Քարթլի — 243
  • Շիդա Քարթլի — 175
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 304
  • Կախեթի — 238
  • Գուրիա — 127
  • Մցխեթա Մթիանեթի — 91
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 6
  • Սամցխե-Ջավախեթի — 55: