Կործանված ինքնաթիռում 20 մարդ է եղել

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, հաղորդել են, որ Վրաստանում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում 20 մարդ է եղել, նրանց թվում՝ ինքնաթիռի անձնակազմի անդամները։

Այս պահին ընթանում են փրկարարական և քննչական աշխատանքներ։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ թուրքական ռազմական ինքնաթիռը կործանվել է Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ Վրաստանի պետական ​​սահմանից մոտավորապես 5 կիլոմետր հեռավորության վրա։

Դեպքի առթիվ հետաքննություն է տարվում Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օդային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկային կյանքի կորստի։