Կոռուպցիան պետության գրավման ձև է ստացել. TI

Կոռուպցիան Վրաստանում ընդունել է «պետության գրավման» ծայրահեղ ձևը, նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության կոռուպցիայի ենթադրյալ դեպքերի թարմացված ցանում։

ՀԿ-ն ուսումնասիրել է 144 նմանատիպ գործ՝ 160 բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ 13 դատավորի, 27 պատգամավորի, կառավարության 28 անդամի կամ տեղակալի, և 53 քաղաքապետարանի պաշտոնյայի մասնակցությամբ։

ՀԿ-ի գնահատմամբ՝ Վրաստանում կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման համար պատասխանատու մարմինները (Գլխավոր դատախազությունը և Պետական ​​անվտանգության ծառայությունը) բարձր մակարդակի կոռուպցիայի ենթադրյալ դեպքերը թողնում են առանց արդյունավետ արձագանքի։

Հետազոտությունը ներառում է ենթադրյալ կոռուպցիայի այն դեպքերը, որոնցում ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ, որտեղ բացահայտվում է կոռուպցիայի նշաններ պարունակող գործողություն և որոնց համար օրենքով նախատեսված է կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվություն։