Մոսկվան մերժում էր Թբիլիսիի նախաձեռնությունները

Մեր խաղաղ նախաձեռնությունը Ռուսաստանը մշտապես մերժել է, ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին։

Երրորդ նախագահը հավելել է՝ այսօր աշխարհաքաղաքական այլ իրականություն է ի հայտ գալիս, ուստի պետք է ավելի շատ ուղիներ գտնել Սոխումիի հետ խոսելու համար, քանի որ երկխոսությունն այլընտրանք չունի։

Նրա խոսքով, Սոխումին կդառնա Սև ծովի ափի ամենագեղեցիկ և ամենաապահով քաղաքը։

«Միայն սեպտեմբերի 27-ը չէ, ամեն օր է ցավ, հատկապես՝ այն մարդկանց համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հողն ու ջուրը, ովքեր դեռ երազում են Սոոխումիի փողոցների, իրենց տների մասին, որտեղ էլ որ լինեն, դեռևս կորստի զգացում ունեն։

Չնայած այն հանգամանքին, որ նրանցից շատերին կահավորված բնակարաններ ենք տվել, նրանք բոլորը միաբերան ասում են, որ նախընտրում են լինել Սոխումիում»,- գրել է Սաակաշվիլին և հավելել՝ վերջին տարիներին ոչ մի խոսք Սոխումիի և օկուպացիայի մասին չկա, ընդհակառակը, միտումնավոր դադարեցվել է Անակլիայի և Լազիկայի նավահանգստի կառուցումը։

Ըստ երրորդ նախագահի՝ շատերն արդեն օգտագործում են վրաց-աբխազական հակամարտություն տերմինը, որը ռուսական քարոզչություն է։

«Ժամանակն է՝ ամեն ինչ իր անունով կոչել, այս ամենի նախաձեռնողը Ռուսաստանն էր, քանի որ դարեր շարունակ վրացիները, աբխազները և օսերը կառուցել են միասնական Վրաստան։

Աբխազիան Վրաստան է»,- գրել է Սաակաշվիլին։

Ի դեպ, 30 տարի առաջ՝ 1993 թվականի սեպտեմբերի 27-ին, Սոխումին ընկավ