Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության խորացման նոր հնարավորությունների շուրջ քննարկումները Տավուշի մարզում ընթացող տարածաշրջանային համաժողովի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան ելույթ է ունեցել:
Նրա խոսքով, Վրաստանը աջակցում է Հայաստանի Եվրոպական նկրտումներին և պատրաստ է տրամադրել իր փորձը և աջակցությունը, քանի որ Վրաստանը լուծել է իր խնդիրները Եվրամիության հետ:
«Վրաստան-Հայաստան հարաբերությունները միայն ռազմավարական համագործակցություն չեն, դա դարերից է գալիս, և ես կարող եմ ասել, որ մեր երկրների հարաբերությունները կախված չեն արտաքին քաղաքական դաշտից: Վրաստան-Հայաստան հարաբերությունները կախված չեն աշխարհաքաղաղաքական իրավիճակից, տարածաշրջանի դրսում լինի, թե ներսում», — ասել է Դարսալիան:
Նշենք, որ համաժողովը կազմակերպել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը և «Օրբելի» վերլուծական կենտրոնը։