Հայտնի է օլիմպիադայի երկրորդ փուլի անցկացման ամսաթիվը

Վրաստանի ազգային կրթական օլիմպիադայի երկրորդ փուլը կմեկնարկի 2020 թվականի հունվարի 8-ին: Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է ժամանակացույցը:

Օլիմպիադայի յուրաքանչյուր օրվա համար գրանցումը կսկսվի 09:30-ին, իսկ քննությունը՝ 10:00-ին: Երկրորդ փուլի համար գրանցումը սկսվում է 14:30-ին, իսկ քննությունը՝ 15:00-ին:

Հունվարի 8-ին կանցկացվի մաթեմատիկայի և կենսաբանության օլիմպիադան, հունվարի 9-ին՝ վրաց լեզու-գրականության (ինչպես նաև ոչ վրացական դպրոցների համար) և պատմության, հունվարի 10-ին աշխարհագրության և անգլերենի, իսկ հունավրի 12-ին՝ ֆիզիկայի, ֆրանսերենի և գերմաներենի օլիմպիադաները:

Նշենք, որ օլիմպիադաների առաջին փուլն անցկացվում է դպրոցներում, երկրորդը՝ շրջկենտրոններում: