Վրաստանում գրագիտության մակարդակը վատթարացել է. PISA

Վրաստանում մաթեմատիկական և բնագիտական գիտությունների իմացության ցուցանիշը նվազել է: Այս մասին ասվում է աշակերտների գնահատման միջազգային ծրագիր PISA-ի 2018 թվականին արված ուսունասիրության մեջ:

Դեկտեմբերի 3-ին հրապարակված ուսումնասիրության մեջ ընդգրկվում է ավելի քան 70 երկիր: Այս ուսումնասիրության մեջ 15-ամյա աշակերտները գնահատվում են առանձին՝ գրագիտության (ընթերցանության), մաթեմատիկայի և բնական գիտությունների կատեգորիաներում: Վրաստանը բոլոր երեք կատեգորիաներում միջինից ցածր գնահատական ունի: Այսպիսով՝

  • Ընթերցանության մեջ Վրաստանը 70/77 տեղում է՝ վաստակելով 380 միավոր, մինչդեռ OECD-ի միջին գնահատականը 487 է,
  • Մաթեմատիկայի բաժնում Վրաստանը 66/78 տեղում է և ունի 398 միավոր, իսկ OECD- ի միջին գնահատականը 489 է,
  • Բնագիտության գծով Վրաստանը զբաղեցնում է 73/78 դիրքը և ունի 383 միավոր, մինչդեռ OECD-ի միջին գնահատականը 489 է։

PISA-ն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից ստեղծված միջազգային գնահատման և վերլուծական գործիք է: Այն երեք տարին մեկ հնարավորություն է տալիս համեմատել և համադրել ազգային կրթության համակարգն այլ երկրների կրթության համակարգերի հետ՝  համապատասխան աստիճանում: