Սեպտեմբերին Թբիլիսիում 10 նոր մանկապարտեզ կշահագործվի

2018 թվականին ծրագրված է Թբիլիսիում 13 նախակրթական ուսումնական հաստատություն կառուցել, որոնցից 10-ը՝ սեպտեմբերին: Այս մասին հաղորդել է մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար Կախաբեր Գվանցելաձեն:

Գործակալությունն արդեն Թբիլիսիի քաղաքային խորհուրդ (սակրեբուլո) է ներկայացրել այս ուղղությամբ վերջին երեք ամսվա աշխատանքների մանրամասն հաշվետվություն,  նաև նոր նախագծեր են ներկայացվել, որոնք ծրագրված է իրականացնել առաջիկայում:

«Մեր առաջնահերթությունը երեխայի անվտանգությունն է, սա բազմակողմանի թեմա է, որը ներառում է   ենթակառուցվածքային հարցեր,   կառուցվածքային կայունություն, հրշեջ անվտանգություն, խաղահրապարակների անվտանգություն, տեսաձայնագրության մոնիթորինգի ուժեղացում, հիգիենայի և սննդի նորմերի պահպանում», ասել է Գվանցելաձեն, հավելելով, որ նոր նախագծերում նախատեսվել է նաև հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կոնկրետ ուսումնական և անհատական ծրագրեր մշակել:

Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում 171 մանկապարտեզ է գործում, ուր նախադպրոցական կրթություն է ստանում 615 հազար սան:

Թողնել պատասխան