Աբխազիան կրկին փակել է Էնգուրիի կամուրջը

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը հոկտեմբերի 28-ի առավոտից միակողմանիորեն փակել է Էնգուրիի կամուրջը, որն Աբխազիան կապում է Վրաստանին։ Շրջանի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածք, մինչդեռ ներկայումս տարածքում գտնվողները կարող են Սամեգրելոյի շրջանից վերադառնալ Աբխազիա։ 

«Մեզ ոչ ոք Աբխազիայից Զուգդիդի չի թողնում։ Այսօր առավոտից այն փակ է։ Պատճառը ոչ ոք չգիտի։ Երեկ երկու կողմից նորմալ երթևեկություն էր, այսօր նման որոշման չէինք սպասում», — ասել է Գալիի բնակիչ Նանի Բասարիան։ 

Հատկանշական է նաև, որ սահմանը միակողմանի փակվել էր նաև հոկտեմբերի 2-ին, երբ Վրաստանում տեղի էին ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սակայն այդ մասին տեղեկություն չէր չտարածվել։ 

Աբխազիայի իշխանությունները հոկտեմբերի 28-ից ի վեր Էնգուրի կամրջի փակման մասին տեղեկություն դեռ չեն հրապարակել։ Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) տվյալներով՝ սահմանափակումը կգործի մինչև հոկտեմբերի 30-ը։ Այդ օրը Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն է։ 

Ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի 28-ից 30-ը դեպի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներ տեղաշարժն ապօրինաբար սահմանափակվել է բոլորի համար, բացառությամբ բժշկական օգնության կարիք ունեցողների։ 

ՊԱԾ-ի տվյալներով՝ ազատ տեղաշարժի սահմանափակումների պատճառով կենտրոնական իշխանություններն ակտիվացրել են «թեժ գիծ»՝ այդ մասին տեղյակ պահելով ԵՄ դիտորդական առաքելությանը։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր