Մառնեուլիի փողոցներից մեկում մարդ է մահացել

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքի Ռուսթավելիի փողոցում միջին տարիքի տղամարդ է հանկարծամահ եղել, գրում է MarneuliFM-ը:

Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել րոպեներ առաջ։ Տեղեկության համաձայն,  տղամարդը երթուղային տաքսուց իջնելուց հետո կորցրել է գիտակցությունը:

Նշվում է, որ տեղում մոբիլիզացված են շտապօգնության բրիգադը և պարեկային ոստիկանությունը։